Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր
SOCIETYՀունվարի 5-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում է ԱԻ նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին “Opel Astra G” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Մ.-ն (ծնված 1967 թ.), տեղում մահացել է: Չորս ուղևորները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



