Գորիսի 72-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ջրամբարի պատնեշից ցած նետվելով
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորձում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները քաղաքացուն մեծ դժվարությամբ դուրս են բերել վտանգավոր եզրագծից։ Պարզվել է, որ վերջինս Գորիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Վ. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է ջրամբարի պատնեշից ցած նետվել։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



