Ադրբեջանում դպրոցականը դասարանում կրակել է համադասարանցու վրա
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանի թիվ 106 դպրոցի 7-րդ դասարանում աշխատանքի դասաժամին Հաջի Ալիեւը (ծնվ. 2003 թ.) ուսուցչին` Հիդայաթ Գուրբանովին պատկանող թուրքական արտադրության Kral Air Rfle տեսակի պնեվմատիկ ատրճանակից կրակել է իր համադասարանցի Մուրադ Նուրզադեի կրծքին:
Վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, վիրավոր Մուրադ Նուրզադեն անմիջապես տարվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Գարադաղի շրջանի ոստիկանական վարչությունը հաստատել է փաստը` նշելով, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



