Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել
INTERNATIONAL NEWSՎրաստանում 40-ամյա կինը խոզի գրիպի (H1N1) 9-րդ զոհն է դարձել, հաղորդում է Rustavi 2հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինն օրեր առաջ սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ հոսպիտալացվել էր: Չնայած բուժմանը՝ նա հունվարի 6-ին մահացել է:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ երկրում համաճարակ չկա: Նրա խոսքով՝ հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



