Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել
SPORTՄադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում եւ փոխարինվել, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը: Այդ խաղում «Ռեալը» տանը պարտվել էր 0:2 հաշվով:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանների ջլերի մասնակի կտրվածք: Ապաքինման ժամկետը չի նշվում: Սպասվում է, որ առաջիկա հանդիպումներում Կրոսին կփոխարինի իսպանացի Իսկոն: Հիշեցնենք, որ վնասվածք ունի նաեւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Հունվարի 13-ին «Ռեալը» կհյուրընկալվի «Բետիսին»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



