Ամենաշատ «Շտապ բուժօգնություն» կանչերը գրանցվել են հունվարի 4-ին, իսկ թունավորման դեպքեր չեն եղել
SOCIETYՏոնական օրերին «Շտապ բուժօգնություն» ծառայության ստացած ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա ընդգծեց, որ «Շտապ բուժօգնության» ծառայությունն այդ օրը ստացել է 956 կանչ:
Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե տոնական օրերին մասնավորապես ի՞նչ բնույթի կանչեր են ստացել:
Ի պատասխան՝ նա ասաց. «Եղել են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև սուր-շնչառական հիվանդությունների և նման այլ կանչեր: Թունավորումներ չենք ունեցել»:
Նա հայտնեց, որ հունվարի 11-ին կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի տոնական օրերին գրանցված իրավիճակը, կներկայացվի նաև նախորդ և այս տարի գրանցված տվյալների համեմատականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



