ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել արտարժույթի փոխանակման կետերի վենեսուելական ցանցի դեմ, որը միլիարդավոր դոլարներ է վերափոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներսում կոռումպացված ինսայդերներին՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Վենեսուելական ռեժիմի ինսայդերները միլիարդավոր դոլարներ են ստացել այն դեպքում, երբ վենեսուելական ժողովուրդը տառապում է։ Ֆինանսների նախարարությունը թիրախավորել է արտարժույթի փոխանակման այդ ցանցը, որը եղել է նաեւ անօրինական սխեմա, որը վենեսուելական ռեժիմը օգտագործել է սեփական ժողովրդին թալանելու համար»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վերոնշյալ սխեմայի մաս կազմող 23 խմբերի եւ յոթ մարդու դեմ, ներառյալ՝ Վենեսուելայի նախկին գանձապետը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



