Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի գրավման գործով ներգրավվեց որպես պաշտպան
SOCIETY«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր՝ հունվարի 9-ին որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նշենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 26- ի դատական նիստից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պավլիկ Մանուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և իր նպատակն այս գործով արդարացման հասնելն է։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



