«Մոսֆիլմը» Տարկովսկու ֆիլմերն ազատ ցուցադրության է հանել
CULTURE«Մոսֆիլմ» ռուսական կինոստուդիան համացանցում է տեղադրել համաշխարհային մեծության ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը՝ ազատ ցուցադրության համար:
Այժմ մեծ ռեժիսորի ֆիլմերը կարելի է առցանց դիտել անվճար: Ֆիլմերը տեղադրվել են «Մոսֆիլմի» յութուբյան ալիքում, հայտնում է lifedeeper.ru-ն:
Անդրեյ Տարկովսկին խորհրդային շրջանի լավագույն ռեժիսորներից է, նրա ֆիլմերը դասվում են բոլոր ժամանակների լավագույն կինոնկարների շարքին: 1962-1986թթ. նկարահանված Տարկովսկու ֆիլմերն անդրադառնում են մեթաֆիզիկական և հոգևոր թեմաներին, ունեն ուրույն գեղարվեստական ոճ: Տարկովսկու ֆիլմերը հեշտ չեն ընկալման համար, սակայն Տարկովսկու կինոն հիպնոսացնում է, գրավում և հմայում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



