Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ժողովրդի իշխանությունից մինչև թավշյա անիշխանություն

ANALYSIS

Նախօրեին բավական ուշագրավ և տհաճ միջադեպ էր տեղի ունեցել զորակոչիկներին զորամաս տեղափոխող ՊՆ ավտոբուսի հետ: Մի խումբ երիտասարդներ կանգնեցրել էին ավտոբուսը, ոտքերով հարվածել դրան՝ փորձելով բացել դուռը և հրաժեշտ տալ իրենց ընկերոջը: Միջադեպը տեսանկարահանվել էր և հայտնվելով համացանցում՝ առաջացրել էր բուռն քննարկումներ: Արդեն կան պաշտոնական արձագանքներ ՊՆ-ից ու Ոստիկանությունից, գործի քննությամբ զբաղվում է Ռազմական ոստիկանությունը, դեպքի մասնակիցներից մեկն էլ ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Այս տհաճ միջադեպը գուցե չդառնար քննարկման առարկա, եթե տարածքում չլիներ լրատվամիջոցներից մեկի տեսախցիկը: Ավելին՝ չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր եղել են ու կան, բայց տեսախցիկների բացակայության հետևանքով դրանք աննկատ են մնում: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ զինվորներին մեքենաների շարասյուններով ճանապարհելու ավանդույթը նոր չէ:

Բայց քանի որ խնդիրն արդեն հանրայնացվել է, ապա հարկ է անել մի քանի արձանագրումներ: Նախ՝ խնդրի ավելի լոկալ, տեխնիկական կողմի մասին: ՊՆ ավտոբուսը սովորական ավտոբուս չէ, հատկապես, եթե այն տեղափոխում է զորակոչիկներին: Թե գործնական, թե սիմվոլիկ իմաստով այն ունի հավելյալ նշանակություն: Եթե ավտոբուս կանգնեցնելը, դուռ ջարդելն ու նման մարտաֆիլմ բեմադրելը պետք է այսպիսի հեշտությամբ տեղի ունենա, ուրեմն ՊՆ-ում մտածելու բան ունեն: Ավելին՝ բանակը ու զինվորը մեր միջավայրում օբյեկտիվ պատճառներով ունեն սովորականից ավելի նշանակություն: Սիմվոլիկ իմաստով այդ արժեքների հանդեպ որևէ ոտնձգություն պետք է դառնա խիստ դատապարտելի, թե իրավական, թե քաղաքական իմաստով:

Անշուշտ. կարելի է պնդել, թե իշխանությունն ու ՊՆ-ն մեղավոր չեն, հասարակության որոշ շերտերում կան բարքեր, որոնք որևէ կերպ իշխանության կողմից թելադրված չեն: Անշուշտ հասկանում ենք, որ այդ բարքերի թելադրողը իշխանությունը չէ: Բայց իշխանությունն է պատասխանատվություն կրում այդ բարքերի դրսևորման համար: Այլապես ամեն բան կարելի է բարդել հասարակության բարքերի վրա ու քաշվել մի կողմ:

Այս իմաստով հատկապես մտահոգիչ  են այն քաղաքական մեսիջները, որոնք գալիս են իշխանությունից տարբեր առիթներով: Երբ կառավարության գլխավոր մուտքի դուռը ջարդող քաղաքացու առիթով հնչեցվում է՝ իրենց դուռն է, կուզեն՝ կջարդեն ձևակերպումը, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ առանց մեկնաբանելու այդ մտքի ողջ խորությունն ու ավելացնելու, որ այդ իշխանությունը ժողովուրդն իրացնում է միջնորդավորված, ընտրությունների միջոցով, ունենում ենք նման պատկեր:

Եվս մեկ անգամ ենք ցանկանում կրկնել, որ խնդիրը այն չէ, որ իշխանությունն է ծնում նման բարքեր: Խնդիրն այն է, որ իշխանությունն իր քաղաքական ուղենիշներով այդ բարքերի դրսևորման համար բացում է ճանապարհ: Այս իմաստով կենսական է, որպեսզի իշխանությունը ոչ միայն դատապարտի կոնկրետ միջադեպը ու բավարարվի դրան իրավական ընթացք տալով, այլև վերանայի իր կողմից հնչեցվող ու հանրությանն ուղղված քաղաքական մեսիջների տրամաբանությունը: Այլապես ժողովրդից իշխանությունից մենք կարող ենք սահուն անցնել թավշյա անիշխանության մթնոլորտի:

 

Լևոն Մարգարյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome