Օնլայն գնումները հարմար են, պարզ և անվտանգ. Էմմա Մոժարովա
ECONOMICSՀունիսի 19-ին մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորոմը, որը Հայաստանում միակ հարթակն է տեխնոլոգիական լուծումների և բիզնեսի երկխոսության համար: Այն հարցին, թե ի՞նչպիսի տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում բիզնես ֆորումի մասնակից, թեմատիկ գործընկեր՝ «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությունը, ընկերության Մարքեթինգային հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան նշեց, - «Այսօր աշխատող մարդու կյանքի խելահեղ ռիթմը և ժամանակի դեֆիցիտը դարձել են գլոբալ խնդիր: Եվ մեծ կարևորություն են ստանում տեխնոլոգիական այն լուծումները, որոնք թույլ են տալիս խնայել ժամանակը և խուսափել սթրեսներից:
Մենք ներկայացնելու ենք այդպիսի լուծում` ապահովագրության պայմանագրերի օնլայն գնում: ԴիջիԹեք տեխնոլոգիական բիզնես ֆորումը հանդիսանում է այն միջոցառումը, որտեղ հաճախում են հասարակության առավել առաջադեմ նեկայացուցիչները, ովքեր կիրառում են նորագույն տեխնոլոգիաները ոչ միայն բիզնեսում, այլև իրենց առօրյա կյանքում:
Հենց նրանք են, որ ոչ միայն հանդիսանում են օնլայն ապահովագրության թիրախային խումբ, այլ նաև ձևավորում են հասարակական կարծիք նորամուծությունների վերաբերյալ: Ֆորումին մեր մասնակցությունը թույլ կտա բարձրացնել իրազեկվածությունն ապահովագրություն ինքնուրույն ձեռքբերելու մասին, ինչպես նաև հասցնել հանրությանը, որ օնլայն գնումները հարմար են, պարզ և անվտանգ: Եվ իհարկե, դա համահունչ է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու մեր առաքելությանը»: