«Մի գնացեք Հայաստան». Հայտնի ֆրանսիացի բլոգերը հոլովակ է նկարահանել Հայաստանի մասին (վիդեո)
VIDEOՀայտնի ֆրանսիացի ճանապարհորդ բլոգեր Tolt-ը գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին՝ վերնագրելով այն «Մի գնացեք Հայաստան»:
Հոլովակի տեքստը կառուցված է հակադրության սկզբունքով: Թեև հոլովակը կոչվում է «Մի գնացեք Հայաստան»՝ գեղեցիկ կադրերը հակառակն են ապացուցում: Օրինակ, ասվում է, որ Հայաստանը չունի լավ գինի ու գինեգործություն և ցուցադրվում են գինու մառաններն ու խաղողի դաշտերը:
«Մի գնացեք Հայաստան՝ բնությունը գունեղ չէ, Հայաստանը չունի հարուստ պատմություն, չունի գինեգործության ավանդույթներ և համեղ խոհանոց»,-ասվում է տեսանյութն ուղեկցող ենթագրերում՝ էլ ավելի հզորացնելով ներկայացվող կադրերի դրական ազդեցությունը:
Եվ վերջում բլոգերը գրել է«Մի գնացեք Հայաստան, թե չէ չափից շատ բան կունենաք պատմելու»;
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



