Մանվել Գրիգորյանը Արցախ չի մեկնել. Փաստաբանը նրա հետ խոսել է այսօր առավոտյան
SOCIETYՄանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի՝ Արցախ մեկնելու մասին մամուլի տեղեկություններին:
«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին եւ հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում: Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց»,-գրել է նա:
Նշենք, որ ինչպես երեկ, այսօր էլ Էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբին՝ պահանջելով կալանավորել ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



