Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ
SOCIETYՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից։
Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



