Վարդանանց փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է մեկ, տուժել է երկու քաղաքացի. ԱԻՆ
SOCIETYՀունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով տուժել է երկու, մահացել մեկ քաղաքացի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 08:52-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



