Եվրոպայում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
INTERNATIONAL NEWSԵվրոպական երկրներում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 21-ի, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ միայն հունվարի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մահացել է առնվազն չորս մարդ:
Բուլղարական Պիրին լեռներում ձնահոսքի հետևանքով երկու սնոուբորդիստ է մահացել: Մեկ զոհ էլ գրանցվել է Գերմանիայում. ձյուն մաքրող մեքենան խորտակվել է գետում, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Եվս մեկ մարդ մահացել է Ալբանիայում:
Բացի այդ, Շվեյցարիայում ձնահոսքը ծածկել է հյուրանոցը, ինչի պատճառով երեք մարդ է տուժել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



