Շվեդիայի վարչապետը՝ Փաշինյանին. Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն
INTERNATIONAL NEWSՇվեդիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝ Արևելյան գործընկերության շրջանակում: ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի մեր հարաբերությունները և կոնկրետ արդյունքներ կարձանագրի Հայաստանի և Եվրոպական միության ժողովուրդների համար»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



