Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ
SOCIETYԳյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում նաև խանութները: Մեր աղբյուրների պնդմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը Բալասանյանների ընկերությանը 4 տարվա արտոնյալ պայմաններ է առաջարկել:
Ստեղծված իրավիճակի պատճառն, ըստ էության, իշխանությունների կացնային քաղաքականությունն է: Մեր տեղեկություններով, Բալասանյանները փորձել են վարչապետ Փաշինյանին մեսիջ հղել, որ եթե նույնիսկ թերացումներ ունեն, պատրաստ են համատեղ ուսումնասիրություն իրականացնել ու աշխատելու ընթացքում վնասները փոխհատուցել, եթե այդպիսիք կան, սակայն որևէ արդյունքի չեն հասել: