Վրաստանում գրիպի H1N1 վիրուսից 10 ամսական երեխա է մահացել
INTERNATIONAL NEWSՎրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել, հաղորդում է apsny.ge կայքը:
Բժիշկների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները «խոզի գրիպի» տարածման դեմ միջոցառումներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



