Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Մի բուռ «տիրոջ զգացում» ունենալու դեպքում շատ հարցեր ավելի արագ կկարգավորվեն

ANALYSIS

Օրերս մայրաքաղաքում տեղաց հերթական ձյունը և տպավորություն առաջացավ, որ նորից երկար ժամանակով պետք է համակերպվենք ձյան հետքերից գոյացած սառցակույտերի ու դրանով պայմանավորված այլ դժվարություններ հաղթահարելու հետ: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Երևանի քաղաքապետարանի պատկան կառույցների ու ավագանու անդամների ակտիվ ջանքերի շնորհիվ, բնակչության կողմից հնչեցված շատ ահազանգեր կարճ ժամանակ անց լուծում ստացան: 

Ահազանգ հնչեցրել էին նաև մեր լրագրողները, մասնավորապես նշելով, որ վերգետնյա անցումներին նույնպես ուշադրություն դարձնեն, քանի որ սանդուղքներին կուտակված ձյունը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծել հատկապես տարեց անցորդների համար: Մեր ահազանգն էլ անարձագանք չէր մնացել, որի համար պետք է շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի ողջ անձնակազմին, բայց... կա մի բայց, որին չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ:

Խնդիրն այն է, որ չնայած մաքրվել են վերգետնյա անցումների աստիճանները, սակայն անցուղիները մնացել են նույն անմխիթար վիճակում: Ավելին, տեղացած ձյան հետքերը քարացել ու սառցակտորների են վերածվել, ինչը շարունակում է լրացուցիչ լարվածություն առաջացնել: Հարց է ծագում, թե վերգետնյա անցումների աստիճանները մաքրողներն ինչո՞ւ չեն մաքրել նաև նշված հատվածները, որովհետև հանձնարարվել էր միայն աստիճաննե՞րը մաքրել, դա անփութությա՞ն հետևանք է, թե՞ պարզապես ժամանակն է սուղ եղել: 

Բայց արձանագրենք նաև, որ հիմնականում այդպիսին է մոտեցումը, և այս կամ այն հանձնարարությունը կատարողները շատ անգամ չեն էլ ջանում իրենց քթից մի փոքր այն կողմ էլ նայել, այլ հստակ կատարում են այն, ինչ կոնկրետ ասվում է: Ճիշտ և ճիշտ այն անեկդոտի նման, որ երբ մալուխ դնող մասնագետը աշխատանքի չի գալիս, մալուխի փոսը փորողն ու փոսը լցնողը, առանց մտահոգվելու, որ փոսում մալուխ չի տեղադրվում, շտապ–շտապ իրենց օրվա հանձնարարականն են անում: 

Մինչդեռ մի փոքր քաղաքացիական դիրքորոշում ունենալու կամ ուղղակի «քթածակ» ունենալու պարագայում պետք է որ հարց առաջանար, թե աստիճաններից հետո մարդիկ ինչպե՞ս պետք է քայլեն սահադաշտի վերածված անցուղիների հատվածով:

Անկեղծ ասած, նման մոտեցումը բավականին մտահոգիչ է, քանի որ տպավորություն է առաջանում, որ սեփական քաղաքի հանդեպ սեփականության զգացում չունեն անգամ բավականին թանկարժեք շինությունների ու բիզնեսների տերերը: Հակառակ դեպքում, սեփական խանութի մուտքը մաքրելուց բացի կմաքրեին նաև խանութ տանող մայթահատվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղած մարդկային ռեսուրսն, այնուամենայնիվ, չի կարող բավարարել, որպեսզի մայրաքաղաքի բոլոր վայրերում միաժամանակ ձյան հետևանքները հեռացվեն: 

Մեկ բան հստակ է, երկար տարիներ ապրելով անտարբերության մթնոլորտում՝ մարդիկ էլ շատ հարցերի հանդեպ անտարբեր են դարձել, բայց լավ կլինի, որ սպառողի հոգեբանությունից բացի սովորենք նաև հարցերին նաև տիրոջ զգացումով մոտենալ ու սեփական տնից, մուտքից այն կողմ էլ մերը համարենք ու հոգ տանենք նաև այդ հատվածների համար: Այդ դեպքում արդեն ո՛չ մաքրած սանդուղքներից հետո սառցակալած անցուղի կլիներ, ո՛չ էլ մի քանի օրվա վաղեմություն ունեցող սառած մայթեր ու բակեր:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome