Մահացել է Ռաֆայել Ջրբաշյանը
CULTUREՄահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
1954-1969թթ. Ջրբաշյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ: Այնուհետև ղեկավարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



