Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
INTERNATIONAL NEWS
Հայ-֊ադրբեջանական սահմանին հունվարի 16-ին ժամը 15:00-ին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին հայտնում է Բարեկամավան համայնքի ֆեյսբուքի էջը:
«Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00ի սահմաններում: Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին», - նշված է ֆեյսբուքի էջում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



