Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Ժամանակ չկա. ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ

ANALYSIS

Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը: Փուլ, երբ այլևս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որևէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որևէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որևէ իրատեսական թվացող քավության նոխազ:

Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը: Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում  է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:

Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլևս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով:

Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, և որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո: Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երևացող մասն է: Ցայտնոտը ակներև է նաև այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որևէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն:

Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ: Բայց քիչ չեն նաև սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome