Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների որակական լավացման ժամանակը դեռ չի եկել

INTERNATIONAL NEWS

Eadayli.com-ը «Հայաստան-Իսրայել. երկար ճանապարհ մերձավորարևելյան-անդրկովկասյան ավազաբլուրներում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը վերջերս կարծիք է հայտնել, որ հավանաբար շուտով կբացվեն դիվանագիտական ներկայացուցչություններ Իսրայելում և Հայաստանում: Ընդ որում, նա նշել է, որ իր երկիրը շահագրգռված է դրանում, քանի որ երկու երկրները իրար նման անցյալ ունեն, բացի այդ, Հայաստանը շատ բան կարող է առաջարկել Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և նորարարությունների ոլորտներից: Մնացականյանը անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Իրանի հետ՝ նշել է, որ Իրանը «կարևոր կյանքի ուղի» է, և նրա հետ Հայաստանը ունի «շատ երկար ապրած կյանքի պատմություն», բայց այդ ամենը չպետք է խանգարի այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Ըստ Տրումենի հրեական ինստիտուտի գիտաշխատող Հեն Բրամի, Իսրայելն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար ավելի կարևոր. մի կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի դաշնակիցը, և չի կարելի վտանգի տակ դնել այդ դաշնակցային հարաբերությունը, բայց մյուս կողմից էլ Իսրայելը պետք է ասի Ադրբեջանին, որ ցանկանում է կապեր հաստատել Հայաստանի հետ, և դա չի վտանգելու մեր կապերը: Բրամին համարում է, որ խայտառակություն է այն, որ հրեական պետությունը մինչև այժմ ջանքեր չի գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:  Ըստ նրա, Իսրայելը նաև չպետք է «ցեղասպանություն» տերմինին առանձնահատուկ հրեական երանգ տա և պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը:

Ներկայումս Իսրայելը այն երկիրն է, որը զինում է հայկական երկու պետությունների դեմ փաստացի պատերազմ մղող Ադրբեջանին: Իսրայելական մասնագետները սովորեցնում և վերապատրաստում են ադրբեջանական զինծառայողներին: Քաղաքական և ռազմական տեսանկյուններից Իսրայելը միակողմանի ադրբեջանամետ քաղաքականություն է վարում: Իսրայելա-ադրբեջանական մերձեցման մեջ խորքային պատճառներ կան: Այս ամենին նպաստում է նաև Ադրբեջանի հրեական համայնքը: Երկրում առկա են հրեական կազմակերպություններ,  սինագոգներ: Իսրայելը իրեն անհրաժեշտ նավթամթերքի 45 տոկոսը ներկրում է Ադրբեջանից: Այս ամենիցբացի, երկրների միջև կնքված են բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր: Սրանգումարած՝ Իսրայելը Ադրբեջանին դիտարկում է որպես Իրանի դեմ հակակշիռ տարածաշրջանում: Իհարկե, Բաքվի և Թել Ավիվի ցանկացած երկխոսությանը, հատկապես ռազմական ոլորտում, ուշադիր հետևում է Թեհրանը: Եթե Երևանը փորձի որոշակի բարձր աստիճանի հասցնել իր հարաբերությունները Իսրայելի հետ, պարզ է, որ Թեհրանին դա դուր չի գա: Հայաստանին խիստ հակացուցված է Ադրբեջանից դեպի իրեն վերաուղղել Իսրայելի հետ հարաբերությունները, քանի որ դա կբերի իր պատմական հարևան Իրանի հետ հարաբերությունների փչացման և դրանց փոխարինման ինչ-որ եթերային ապագայի հույսով: Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների որակական լավացման ժամանակը դեռ չի եկել, քանի որ տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում դրան: Իհարկե, պատմականորեն նման երկու ժողովուրդները կարող են սկսել մերձեցման գործընթացներ, ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ բայց չմոռանալով հետհայացք գցել այլ հարևան երկրներին՝ նրանց  շահերին չդիպչելու համար: Ինչը ներկայումս կարող է իրեն թույլ տալ Ադրբեջանը, Հայաստանին հակացուցված է: Դա առաջին հերթին վերաբերում է հրեական պետության հետ ռազմատեխնիկական համագործակցության հաստատմանը, որի հակառակորդը եղել և մնում է Իրանը:Տարիներ առաջ Wikileaks-ի հրատարակած նյութերից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին,ասել է, որ այդ հարաբերությունները նման են այսբերգի, երևում է միայն դրանց մեկ տասներորդ մասը, մնացածը չի երևում: Այս ամենը չի կարող չանհանգստացնել Իրանին, որը կոշտ հակամարտության մեջ է Իսրայելի հետ: Թեհրանը կասկածում է, որ  Իսրայելի և Ադրբեջանի կողմից հակաիրանական դավադրություն է հյուսվում: Բաքուն, ի դեպ, համարժեքորեն է պատասխանում Իրանին՝ մեղադրելով նրան կրոնական ծայրահեղականներով Ադրբեջանի դեմ հակակառավարական գործողություններ կազմակերպելու մեջ: Հայաստանը ևս ժամանակ առ ժամանակ տագնապ է հնչեցնում ադրբեջանա-իսրայելական լայն մասսաների համար «անտեսանելի» գործողությունների առումով, որն էլ իր հերթին ավելի է սառեցնում  հայ-հրեական հարաբերությունները: Այս մերձավորարևելյան-անդրկովկասյան խճճված կծիկում իր շահերն է հետապնդում ԱՄՆ-ը: Նա փորձում է առավելագույնս մեկուսացնել Իրանին իր սահմաններում: Եվ ոչ միայն դա: Վաշինգտոնյան ստրատեգները պատրաստվում են անգամ ուղղակի ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ և չեն թաքցնում դա: Այս համատեքստում, ըստ նրանց, Բաքուն հանդես է գալիս որպես «անվտանգության համակարգի» մի մաս: Երևանը այստեղ անելու գործ չունի: Ցանկացած չմտածված քայլ կարող է ճակատագրական լինել: Վերջին իրադարձությունները զգացնել են տալիս, որ տարածաշրջանին նոր փորձություններ են սպասվում:

Կամո Խաչիկյան

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield