32 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահը (տեսանյութ)
VIDEO
«Մանչեսթեր Սիթիի» և Հունգարիայի հավաքականի նախկին դարպասապահ Մարտոն Ֆյուլոպը 32 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից, հայտնում է հունգարական ՄՏԿ ակումբի պաշտոնական կայքը:
Բացի «Մանչեսթեր Սիթիից», Ֆյուլոպը հանդես է եկել անգլիական «Տոտենհեմում», «Քովենթրիում», «Սանդերլենդում», «Լեսթերում», «Սթոք Սիթիում», «Իպսվիչում», «Վեսթ Բրոմվիչում»: Նրա վերջին ակումբը եղել է կիպրական «Աստերասը», որտեղից դարպասապահը հեռացել է 2013 թվականին:
Հունգարիայի հավաքականի կազմում Ֆյուպոլը 24 հանդիպում է անցկացրել: Նրա մոտ 2013 թվականին՝ ուսի շրջանում հայտնաբերվել էր ուռուցք, որը հեռացվել էր:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



