Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաքում. կա 8 զոհ
INTERNATIONAL NEWSՀզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով 8 մարդ է մահացել: Վիրավորվածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական ակադեմիայի մոտակայքում: Ենթադրվում է, որ ականապատ մեքենա է պայթեցվել: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներն ու ուղղաթիռներ:
Կատարվածից հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որն այցով մեկնել էր երկրի արևմտյան շրջաններ, որոշել է անհապաղ վերադառնալ մայրաքաղաք՝ անձամբ վերահսկելու ոստիկանական գործողությունները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



