Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում մի քանի տոննա ծխախոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
SOCIETYԱյսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Skania մակնիշի պարսկական համարանիշներով բեռնատարի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների, ուժեղ քամու հետևանքով կողաշրջվել է: Գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել ծխախոտով:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



