Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Սպորտն ու նրա ստվերային կողմերը՝ հին դարերից սկսյալ

LIFE

Մենք գիտենք, որ...

Պրոֆեսիոնալ սպորտը զարգացել է վերջին դարերում, այն արդեն և՛ բիզնես է, և՛ տնտեսության ճյուղ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ պրոֆեսիոնալ սպորտը եղել է և նախկինում, ընդ որում՝ այն ժամանակ էլ են այդ ոլորտում փողերի ու միջոցների հսկայական շրջանառություններ եղել: Դրանք եղել են օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում և Հռոմում: Կարծիք կա, թե այն հին ժամանակներում մրցումներն անցնում էին անշահախնդրության և ազատ մրցակցության պայմաններում, և երիտասարդ մարզիկները ցուցադրում էին իրենց ուժը և ճարպկությունը: Ազատ մրցակցություն գուցե եղել է, բայց այն ժամանակ այնպիսի միջոցներ են շրջանառվել, որ հազիվ թե հնարավոր էր անազնիվ պայքարից խուսափել: Օլիմպիադայում հաղթողներին ոչ միայն ձիթենու պսակ էին տալիս և արձանը կանգնեցնում, այլ նաև միանվագ պարգևատրում էին ու նշանակում ցմահ թոշակ, կամ ցմահ ազատում հարկերից: Հայտնի է, որ Հին Աթենքի բարձրագույն պաշտոնյա հանդիսացող Սոլոնը յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի՝ իր քաղաքի բյուջեից վճարում էր 500 դրախմ (սա համարժեք է աթենացի զինվորի երկու տարվա աշխատավարձին): Ինչպես տեսնում ենք, բավականին շահավետ է եղել և է՝ լինել լավ մարզիկ: Իտալիայի հարավում մի դամբարանում հուղարկավորվածի ոսկորների հետ հնէաբանները հայտնաբերել են ձիթայուղով սափորներ: Ըստ նրանց, դա օլիմպիական չեմպիոնի դամբարան է, իսկ սափորները նրա մրցումների արդյունքում ձեռք բերած պարգևներն են: Հայտնի է, որ վազքի մրցման ժամանակ հաղթողին տրվել է այդպիսի 100 սափոր, կամ 1000 լիտր ձիթայուղ (ներկայիս հաշվարկներով, դրա արժեքը մոտավորապես 100 000 դոլար է): 

Պատմաբանները համոզված են, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 4–րդ դարում Հունաստանում կային պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք պարապում էին ամբողջ օրը: Կային նաև հատուկ դիետաներ և մարզիչների ու օգնականների հաստիքներ: Հաշվի առնենք այն, որ մարզիկի՝ օլիմպիադայում հաղթանակը պետք էր ոչ միայն իրեն՝ մարզիկին, այլ նաև համապատասխան քաղաքին կամ պետությանը, որը ուղարկել է նրան:

Այստեղից էլ պարզ է, որ ծաղկում էր նաև «աստղերի վաճառքը»՝ տրանսֆերը: Ընդ որում, այդ համակարգն այն աստիճան էր տարածված, որ անգամ դատավորները չէին կարողանում ոչինչ անել: Իհարկե, չմոռանանք, որ այս պայմաններում արդեն իսկ դատավորների անկաշառության մեջ դժվար է համոզված լինել: Ի դեպ, խաղերի կանոնների պահպանմանը հետևում էին 10 գլխավոր դատավորները և, այսպես կոչված, էլլանոդիկները: Ամենատարածված խախտումը հակառակորդներին կաշառելն էր: Նա, ով բռնվում էր այդ գործում, խիստ պատժվում էր (ի դեպ, և՛ կաշառք տվողը, և՛ վերցնողը): Ընդ որում, պատժում էին անգամ տեղում՝ մտրակահարելով: Օրինակ, թեսալացի Էվպոլոմը օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտի մրցումներում որոշակի գումար էր տվել իր երեք հակառակորդներին, որ նրանք պարտվեն: Արդյունքում չորսին էլ այդ ամենի համար պատժել են:

Համարվում է, որ օլիմպիական խաղերը դադարեցվել են քրիստոնեության տարածման հետ կապված՝ 3–4–րդ դարերում, քանի որ քրիստոնյաները փորձում էին մոռացության տալ հեթանոսական բոլոր սովորությունները: Բայց կա ևս մի կարծիք, որ այն ժամանակ այդ խաղերը այնքան էին այլասերվել, որ անհնար էր դրանք շարունակել: Թեպետ համարյա նույն վիճակն է նկատվում մեր ժամանակակից սպորտում՝ երևի մի քիչ ավելի «զարգացած» տեսքով:

 

Կամո Խաչիկյան

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers