Բեյրութում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 8 մարդ, 40-ը վիրավորվել
INTERNATIONAL NEWSԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Բուրջ-էլ-Բարաջ շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 40-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, այդ մասին հաղորդել է լիբանանյան Կարմիր Խաչը:
Ահաբեկչություններն իրականացվել են մահապարտների կողմից: Նրանցից մեկը, նախնական տեղեկություններով, իրեն պայթեցրել է շիիթական մզկիթի մոտ, մյուսը` Էլ-Մանսուր առևտրային կենտրոնից 150 մետր հեռավորության վրա: Անվտանգության ուժերը շրջափակել է այն թաղամասերը, որտեղ ահաբեկչություն է իրականացվել: Փորձագետներն այս ահաբեկչությունները վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



