Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ
SOCIETYՊաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։
Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է
ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։
Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։ Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



