Սուդանում կործանված օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների աճյունները կտեղափոխվեն Երևան
SOCIETYՆոյեմբերի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում կապ է հաստատվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կարգավարական կենտրոնի հետ, որտեղից տեղեկացրել են, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 օդանավում եղած 5 ՀՀ քաղաքացիների (1. հրամանատար Գեւորգ Թովմասյան, 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, 3. բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, 4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, 5. ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան) աճյունները Խարտում–Երևան չվերթով տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22.30-ի սահմաններում կտեղափոխվեն Երևան:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



