Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հետ
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



