ԱՄՆ-ի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան հազար չվերթ
INTERNATIONAL NEWSՌԴ արտգործնախարարության ճգնաժամային կենտրոնը զգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին դեպի ԱՄՆ ավելի քան հազար չվերթի չեղարկման մասին: Պատճառը Միացյալ Նահանգներում տեղացող հորդառատ անձրևներն ու առատ ձյունն են: Այդ մասին ասված է կենտրոնի Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում հորդառատ անձրևների և ձյան տեղումների պատճառով Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան հազար չվերթ», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելին, Նյու Ջերսի և Փենսիլվանիա նահանգներում վատ եղանակի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



