Մոսկվայի կենտրոնում տղամարդը կրակ է բացել իրեն առևանգողների ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՄոսկվայի կենտրոնում անհայտ անձինք առևանգել են մի տղամարդու՝ փորձելով նրանից գումար կորզել, սակայն վերջինս հաջողվել է փախչել, ինչից հետո նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ, հաղորդում է РЕН ТВ-ն:
Հաղորդվում է, որ հանցագործներն առևանգել են տղամարդուն և ուղևորվել վերջինիս տուն՝ պահանջելով իրենց 20 միլիոն ռուբլի տալ, սակայն իր տան մոտ պատանդին հաջողվել է դուրս պրծնել նրանց ձեռքից ու փակվել իր զրահապատ Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայում, որտեղից էլ նա կրակ է բացել հանցագործների ուղղությամբ:
Տղամարդն իր մեքենայով բախվել է իրեն առևանգողների մեքենային, ինչի հետևանքով նրանցի մեկն արգելափակված է մնացել:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները՝ փորձելով պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



