Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու. Հայկ Մարության
INTERVIEWԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին.
«Մենք դեռ չենք ստացել Արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. մենք հրապարակել ենք 474 միլիոն դրամ, բայց երբ հրապարակենք առանձին, այդտեղ կարող է անձնական տվյալների խնդիր լինել: 2019թ. վերանայելու ենք դրանք, լինելու են հարաբերական նվազեցումներ և բարձրացումներ: Ես պարգևավճարները տվել եմ, ինչպես նախատեսված է եղել 2018թ. բյուջեով և օրենքով»:
Երևանի քաղաքապետը նշել է, որ իր աշխատանքին վերաբերում է որպես ծառայության՝ իր պատասխանատվությունն ահռելի է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



