Պուտինի օդանավում հայտնված դեռահասն ուշագրավ ռեպորտաժ է հրապարակել (Video)
LIFEԲաշկորտոստանի Սիբայ քաղաքից աշակերտ Արսլան Կաիպկուլովը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ էր տվել շրջել նախագահական Իլ-96-300 օդանավով, իր յութուբյան ալիքում ուշագրավ սյուժե է հրապարակել օդանավի վերաբերյալ:
Մոտ 3 րոպե տևողությամբ տեսանյութում աշակերտը պատմում է, որ իր համար մեծ պատիվ է նման գաղտնի օբյեկտում հայտնվելն ու այնտեղ նկարահանում իրականացնելը:
Արսլանի խոսքով՝ ինքնաթիռն ավելի շատ նման է արտասովոր նախագծմամբ ահռելի բնակարանի:
Հայտնի է, որ դեկտեմբերի սկզբին Պուտինը տեղեկացել էր ծանր հիվանդություն ունեցող Արսլանի՝ նախագահական օդանավում լինելու ցանկության մասին: Արդյունքում երկրի ղեկավարը կատարել է ավիամոդելավորմամբ տարված դեռահասի երազանքը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



