Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
SPORTՎնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային խաղում, հաղորդում է Evening Standard-ը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո եւ մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն: «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպեն հունվարի 25-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



