Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ևս պարտություն կրեց Եվրոպական խաղերում
SPORTԱռաջին Եվրոպական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռցնքամարտիկ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը նույնպես պարտվեց:
Արամ Ավագյանը, ով հանդես է գալիս 56 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում մենամարտում էր բուլղարացի Ստեֆան Իվանովի դեմ, սակայն պարտություն կրեց 1։2 հաշվով։
Վաղը` հունիսի 20-ի առավոտյան ժամը 9-ին կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 8-ին: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով 13:30-ին: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Իսկ Բարսեղյան-Դիմիտրով մենամարտին կնախորդի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան)-Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտը: Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներ ն ու 3 ձյուդոիստները: