Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու․ Աշոտյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին
POLITICS
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում արված գրառմանը՝ կապված Դավոսում նրա և Ալիևի հանդիպման։
«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ.
Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։
Կրկնեմ հիմնական 2 հարցը՝
Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման կատարումը»,-գրել է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



