-18,7 աստիճան. Մոսկվայում անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր
SOCIETYՄոսկվայի բնակիչների համար անցած գիշերը դարձել է ամենացուրտը ձմեռվա սկզբից ի վեր: Ինչպես գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյին, այս գիշեր ջերմաստիճանն իջել է մինչև -18,7 աստիճան:
Նշվում է, որ Մերձմոսկովյան շրջանում ջերմաստիճանն ավելի ցածր է եղել և հասել է -27,8-ի: Ընդ որում՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում սաստիկ ցրտի մեղմացում չի սպասվում:
Մինչ այս ամենացուրտ գիշերը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին՝ -15,9 աստիճան:
Հայտնի է, որ Մոսկվայի պատմության մեջ հունվարի 23-ի համար բացարձակ ռեկորդ է եղել 1892 թվականին, երբ մայրաքաղաքի բնակիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել -38,6 աստիճանի պայմաններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



