Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Վանեցյանը կատարել է Բագրատաշենի անցակետի դժգոհող առևտրականների խնդրանքը (ՖՈՏՈ)

PHOTO

Երեկ գիշերը Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները փակել են Բագրատաշենի մաքսային կետի ճանապարհը։ Բանն այն է, որ քաղաքացիները միայն երեկ են պարզել, որ այլեւս չեն կարող առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման 25 կգ բեռ ներմուծել։ Քաղաքացիները պահանջել են, որ գոնե այս անգամ թույլատրեն ներմուծել, քանի որ իրենք տեղյակ չեն եղել։

Armdaily.am-ի թղթակիցն, ով այդ պահին գտնվում էր մաքսակետում, ֆիքսել է, թե ինչպես է Վրաստան ուղևորվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ խոսելուց հետո, ԱԱԾ տնօրենը կապ է հաստատել ՊԵԿ նախագահի հետ՝ նրան փոխանցելով քաղաքացիների հորդորը, որ թույլ տան այս անգամ առանց լրացուցիչ հարկի հատել մաքսակետը։ Մեր տեղեկություններով հարցը կարգավորվել է հօգուտ քաղաքացիների։ Առևտրով զբաղվողները ԱԱԾ տնօրենի մոտ նաև մեկ այլ հարց են բարձրացրել։ Նրանք նշել են, որ Թուրքիայից Հայաստան եկող իրենց բեռը Վրաստանում պարտադրում են Հայաստան փոխադրել վրացական փոստային առաքանու միջոցով, ինչը ծախսատար է և հավելյալ դժվարություններ է առաջացնում բեռի փոխադրման ժամկետների հարցում։ Լսելով դժգոհությունը՝ ԱԱԾ տնօրենն հավաստիացրել է քաղաքացիներին, որ այդ հարցն իր պաշտոնական այցի շրջանակներում կքննարկի վրացական կողմի պատկան մարմինների ղեկավարների հետ։ Որպես միջանկյալ լուծում՝ Վանեցյանն առաջարկել է վրացական կողմի հետ քննարկել նաև Վրաստանից Հայաստան ուղեբեռի փոխադրման հարցը՝ հայկական փոխադրամիջոցների օգնությամբ։

Նշենք, որ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը 2019 թվականի հունվարի 1-ից կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts