Թբիլիսիում ջրհեղեղի արդյունքում զոհված արջերի մարմիններ են հայտնաբերել
SOCIETYԹբիլիսիի շների ապաստանի տարածքում ջրհեղեղից հետո իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքում մահացած չորս արջ են հայտնաբերել: Կենդանիները շների հետ այդ ապաստանում էին պահվում:
Ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցող կամավորները քաղաքի կենդանաբանական այգու տարածքում նաեւ աղվեսի, ջրարջի ու մի քանի այլ կենդանու մարմին են հայտնաբերել:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հաղորդել է Մառնեուլի շրջանում Կուր գետի ափին բորենու հայտնաբերման մասին, որին կորած էին համարում: Այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել: Կենդանաբանական այգու տնօրենը մեկնել է այն վայր, որտեղ գտել են կենդանուն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



