«Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ)
SPORT«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տեղափոխության արժեքը կազմելու է 75 մլն եվրո: «Այաքսը» ևս 11 մլն եվրո կարող է ստանալ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից:
Ամռանը Դե Յոնգը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Ակումբը համաձայնեցրել են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, ով «Բարսելոնայի» ֆուտբոլիստ պաշտոնապես կդառնա հուլիսի 1-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը մասնակցել է 15 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



