Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը

SOCIETY

Hayeli.am-ը գրում է.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է,  քանի որ օրերս նրան իրենց ուշադրության կենտրոն են բերել հայրենի իրավապահները : Աբրահամյանը  հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, եւ բացատրություն տվել հարուցված մի գործի շրջանակներում: Խոսքը Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի մասին է։ Այն հարուցվել է «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութի հիման վրա: Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին, եւ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք եւ այլք:

«Քննչական կոմիտեում  նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ», ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը նշված տարածքում հողակտոր չունի: Իհարկե, այս գործում խնդիրն այն է, որ պետք է պարզել՝ արդյոք հողերի սեփականաշնորհման աճուրդը կայացել է օրինական  ճանապարհով, եւ ընդհանրապես կար իրավունք այդ հողերը՝ անտառները սեփականաշնորհելու թե ոչ: Սակայն եթե նախկին իշխանավորները գնային հանցավոր գործողության, ապա պետք չի կասկածել, որ կփոխեին եւ հողերի նշանակությունը, եւ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ կանեին: Այստեղ զավեշտը նրանում է, որ գործը չի կարող իրավաբանական հեռանկար ունենալ: Բանն այն է, որ գոյություն ունի վաղեմության ժամկետ,  որի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի: Սակայն սա չի խանգարում, որ մերօրյա իշխանությունները ի դեմս իրավապահ մարմինների, ոչնչից մեծ աղմուկ բարձրացնեն եւ այդ աղմուկը ուղղորդեն  քաղաքական նպատակներով:  Որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով, ինչպես Փաշինյանը կասեր «կոնտրոլի տակ պահել» նրան, փաստում է այն հանգամանքը, որ նրանից բացի հարցաքննության է կանչվել միայն Մարտուն Մաթեւոսյանը՝ Հայանտառի այդ ժամանակվա տնօրենը: Մի կողմից անհասականալի՝ ինչով է Աբրահամյանը հարուցել այս իշխանությունների զայրույթը եւ ինչու է նա այդքան սարսափելի դարձել նրանց համար, եթե հաշվի առնենք, որ նախորդ իշխանության հետ խնդիր ուներ նախեւառաջ Աբրահամյանը ու ավելի վաղ էր կամուրջներն այրել, քան տեղի ունեցավ հեղափոխությունը: Մյուս կողմից հասկանալի է, որ նա մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի նկատմամբ մերօրյա իշխանություններն առանձնակի վերաբերմունք ունեն: Մի քանի ամիս առաջ Աբրահամյանի դեմ կարված գործերից բան դուրս չեկավ, չնայած որ իրավապահները շարունակում են իրենց մոտ  պահել նախկին վարչապետի անձնագիրը. հիմա  նրա գլխին նոր մահակ են փորձել գտնել: Քանզի Նիկոլ Փաշինյանը դեռ կարծում է, որ կարող է «տեսարաններով» լուծել իր իշխանության հարցը, մինչդեռ հեռու չէ այն օրը, որ ՀՀ ոչ այնքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիները նրանից իրական գործ՝ «հաց» են պահանջելու, այդ պահանջները հնչում  են նաեւ այսօր:

Անի Սահակյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome