ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան
BLOGՎարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- Երկու փոխվարչապետերը
- ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



