Հակառակորդի գնդակից Արցախում երկու հայ զինծառայող է զոհվել
SOCIETYՆոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.), հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



