Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Էյնշտեյն. հանճարեղ գիտնականն ու «ծույլիկ» աշակերտի ֆենոմենը

LIFE

Մենք գիտենք, որ...

Ալբերտ Էյնշտեյնը իբր դպրոցում լավ չի սովորել և շատ առարկաներից ստացել է ցածր, անգամ «անբավարար» գնահատականներ:

Իրականում այդպես չէ:

Կարելի է ուղղակի նայել Էյնշտեյնի ավարտական վկայականը, որը նա ստացել է 1896 թվականին 17 տարեկան հասակում՝ Առաուի (Շվեյցարիա) դպրոցում: Այն ժամանակ օգտագործվում էր գնահատման 6 բալային համակարգ: Ըստ վկայականի, նա այսպիսի ավարտական գնահատականներ է ունեցել. երկրաչափություն–6, գերմաներեն–5, ֆրանսերեն–3, անգլերեն–0, իտալերեն–5. պատմություն–6, աշխարհագրություն–4, մաթեմատիկա–6, ֆիզիկա–6, քիմիա–5, աստվածաբանություն–5, նկարչություն–4 և այլն: Ինչպես տեսնում ենք, Էյնշտեյնը փայլուն գիտելիքներ է ունեցել ճշգրիտ գիտություններից, բայց և այլ առարկաներից էլ չի կաղացել: Փաստացի նա պրոբլեմներ է ունեցել լեզուներ սովորելու հարցում, մասնավորապես ամենացածր բալը՝ 3, առկա է ֆրանսերենից, իսկ անգլերենը ընդհանրապես չի կարողացել հանձնել: Ալբերտ Էյնշտեյնը նախնական կրթությունը ստացել է Մյունխենում՝ տեղի կաթոլիկ գիմնազիայում։ 12 տարեկան հասակում նա ամբողջությամբ տրվել է կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով՝ դարձել է ազատամիտ և թերահավատորեն վերաբերվել կրոնական հեղինակություններին: Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն, ըստ նրա, վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների իշխող վերաբերմունքն աշակերտների նկատմամբ Էյնշտեյնին տհաճ էին, այդ իսկ պատճառով նա հաճախ էր վիճում ուսուցիչների հետ։ Արդեն 6–րդ դասարանում Ալբերտը լուրջ կոնֆլիկտներ ուներ որոշ ուսուցիչների հետ, քանի որ անընդհատ պահանջում էր ապացուցել կրոնի դոգմաները: Չմոռանանք, որ գիմնազիան կաթոլիկ էր, և աշակերտի նման պահվածք հազվադեպ էր հանդիպում: Այսպիսով, Էյնշտեյնը իրականում վատ աշակերտ էր միայն վարքով: Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնում է Պավիա տեղափոխված իր ընտանիքի մոտ: Էյնշտեյնին խորհուրդ են տալիս դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և փորձի ընդունվել Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, որը և նա կատարում է։ «Երկուսներ ստացող» Էյնշտեյնի մասին մոլորության ի հայտ գալու մեջ ոչ պակաս դերակատարում է ունեցել նաև նրա առաջին կենսագիրներից մեկը, որը չի իմացել, որ շվեյցարական 6 բալային գնահատման համակարգը տարբեր է գերմանական 6 բալային գնահատման համակարգից: Բանն այն է, որ Գերմանիայում լավագույն գնահատականը 1–ն է, իսկ վատագույնը 6–ը, իսկ Շվեյցարիայում՝ հակառակը, որի արդյունքում տպավորություն է ստացվել, որ Էյնշտեյնը առարկաների մեծ մասից «անբավարար» է ստացել:

Ի դեպ, այնպես չէ, որ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում Ալբերտ Էյնշտեյնը գերազանցիկ էր: Այստեղ էլ էր նա բացակայում դասերից , սովորում միայն այն, ինչն իրեն դուր էր գալիս: Ընդհանրապես, Էյնշտեյնը հրեշտակ չէր, օրինակ, նա հրաժարվել է գերմանական քաղաքացիությունից մի պարզ պատճառով՝ որպեսզի չծառայի բանակում: Այնուամենայնիվ, նա տաղանդ էր: Նրա առաջին գիտական հոդվածը լույս է տեսել 16 տարեկան հասակում և կոչվում էր «Եթերի վիճակը մագնիսական դաշտում»:

Կամո Խաչիկյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers