Իրանում առնվազն 15 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով
INTERNATIONAL NEWSԻրանում առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
Նրա տվյալներով՝ զոհվածների մեծ մասը՝ 13 մարդ, երկրի հարավի Խորմոզգանի նահանգի բնակիչներ էին:
Հոկտեմբերին Իրանի Իլամ քաղաքում մոլեգնած ջրհեղեղի հետեւանքով վնասվել էր 20 հազար տուն: Տարերքից նահանգի վնասը գնահատվում է 6 տրիլիոն ռիալ (ավելի քան 170 մլն դոլար): Այն ժամանակ երկու օրվա ընթացքում գրանցվել Էին 230 միլիմետր տեղումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



