Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից. Ավագանին որոշեց
SOCIETYԱրմավիր քաղաքի ավագանին այս տարվա իր առաջին նիստում, իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Այդ հարցը օրակարգային 6 հարցերից առաջինն էր: Ավագանին որոշել է Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումը ուժը կորցրած ճանաչել: Որոշումը կայացվել է միաձայն:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել էր այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



