Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպման մասին. Ոչ մի արդյունք չի նախատեսվել
POLITICSՈչ մի արդյունք չի նախատեսվել: Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:
«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



